Saturday, January 15, 2011

Մենթիադա-2010

Եթե հիշում եք, անցած տարին հայտնի դարձավ ՀՀ մենթերի հոգատարությամբ երիտասարդության նկատմամբ:  Նրանք պաշտպանում էին մեզ Գազանատամ Սարսափելի Էմոներից: Այդ ընթացքում նրանց տարբեր մեղքեր վերագրելով՝ ինքնասպանության պրոպոգանդայից մինչև պոտենցիալ ֆաշիստական խմբեր լինելն ու գեներն աղտոտելը:
Ինկվիզիցիան, ինչպես ասում են, մնում է ինկվիզիցիա: Միջնադարում հրեաների մեղադրում էին, որ իրենցից սպեցիֆիկ հոտ՝ «fœtor Judaicus» է գալիս, որից խուսափելու համար հրեաները քրիստոնյա մանուկների արյուն են խմում:
Այսօր հետադարձ հայացք էի գցում այդ շրջանի վրա:
Նախնական ձերբակալությունները:
Բողոքի ալիքը:
Մենթասերներն ու մենթապաշտպաններն Ակումբ.am-ում:
Մայքլ Քոլինսն IRA-ի ժամանակներում  սիրում էր վերևում բերվածի նման լուսանկարներ: Նրանց միջոցով նրա հատուկ an Dáréag Aspal ջոկատը հատիկ-հատիկ գտնում էր դավաճաններին ու ոչնչացնում: Բարեբախտաբար թե դժբախտաբար, էմոների կոնֆլիկտը քաղաքացիական պատերազմի չբերեց, այլապես այդ նկարն իր գործը կաներ: Ինչպես, օրինակ, ներքևինն արեց.
Panarmenian գործակալության հնազանդ շնիկի նման որպես պրոպոգանդայի գործիք աշխատելն ու զուգահեռ սև ցուցակի մեջ մտնելը:
Հետադարձ հայացք, սրտխառնոց:
RollingStone.com-ը նույնիսկ հոդված հրատարակեց այս ամենի մասին: Խայտառակությու՞ն: Այո: Բայց դա է ճշմարտությունը: Թող մարդիկ իմանան:

No comments:

Post a Comment