Saturday, January 15, 2011

Ընթերցացուցակ, մաս երրորդ

Երրորդ մասի համար մտատանջության մեջ էի. անդրադառնալ դասականների՞ն (Միլտոն, Շեքսպիր. բալզակ-մալզակներ չսպասեք), թե՞ բարձր էշելոնին: Որոշեցի՝ դասականներին: Առաջին տաս գրքերից հետո ընթերցողը պետք է որ բավականաչափ պատրաստված լինի դրա համար:
Միտք կար ցուցակի մեջ Դանթե մտցնել, հետո հիշեցի, որ ինքս Դանթեին կարդացել եմ մեծագույն ձանձրույթով, եթե ոչ զզվանքով: Եթե ուզեք, ինքներդ կարդացեք:
Նշեմ նաև, որ նպատակ չունեմ այս ցուցակում ներկայացնել բոլոր գրքերը, որոնք կարդալու արժանի եմ համարում: Միայն այնքանը, որ բավական կլինի ընթերցողին՝ գրքերի աշխարհում հնարավորինս ազատ կողմնորոշվելու համար:
William Shakespeare, "The Tempest"/Уильям Шекспир, "Буря" (կարդալ ու լսել օնլայն, անգլերեն)
Այո-այո, ես հիշում եմ իմ համեմատությունը՝ պիես կարդալու ու երաժշտություն դիտելու կապակցությամբ:
Նաև՝ դժվար թե պատկերացնեք ինձ դերերով ինքս ինձ համար Շեքսպիր կարդալիս:
Բայց ես դա անում եմ)))
Նախապես զգուշացնեմ, որ Շեքսպիր հայերեն՝ Մասեհյանի թարգմանությամբ կարդալն առնվազն բարբարոսություն է: Կարդացեք կամ լսեք բնօրինակով. Շեքսպիրի միայն լեզուն ամեն ինչ արժի:
Էլ ի՞նչ կարելի է ավելացնել:
«We are such stuff
As dreams are made on, and our little life

Is rounded with a sleep».
John Milton, "Paradise Lost"/Джон Мильтон, "Потерянный рай" (կարդալ օնլայն, անգլերեն)
Միլտոնի էպոսը հայաստանում գրեթե ոչ ոք չի կարդացել: Ինչն, ըստ էության, ցավալի է՝ համենայն դեպս, չեմ կարծում, որ իր մեծությամբ ու դերով այն զիջում է Հոմերոսի «Ոդիսականին»:
Թեև հիմա մարդիկ Հոմերոսի գրածները կարդալուն էլ նախընտրում են կարդալ Հոմերոսի գրածների մասին:
«Paradise Lost»-ը պոեմ է Լյուցիֆերի մասին: Ուիլլիամ Բլեյքն իր «A Marriage of Heaven and Hell»-ում բավականին որոշակիորեն է անդրադառնում այդ թեմային, թե ինչպես Միլտոնը, միգուցե ինքն էլ չիմանալով դրա մասին, Լյուցիֆերին դարձրել է իր աշխատանքի հերոսը:
Միլտոնն ինքը պոեմը գրելիս կամքի հրաշքներ է ցուցաբերել՝ կույր, լքված ու աղքատության մեջ կորած վիճակում այն թելադրելով: Հաճելի է մտածել, որ պոեմն իրականում ավարտվել է 1666-ին, ու միայն տպագրվել 1667-ին)))
Thomas Malory, "Le Morte D'Arthur"/Томас Мэлори, "Смерть Артура" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Սեր Թոմաս Մելորիի «Le Morte D'Arthur»-ը հաճախ համարվում է Արթուր արքայի մասին ամենաամբողջական ու կոնսիստենտ (որքանով կարող է կոնսիստենտ լինել 15-րդ դարի ռոմանտիկ/ասպետական վեպը):
Մելորին Արթուր արքայի մասին պատմությունների մեջ ավելացնում է իր ժամանակվա քաղաքական կոնտեքստը՝ օրինակ, Վարդերի պատերազմը:
Ի վերջո, Արթուր թագավորի մասին տարբեր ֆիլմերն էլ, «Monty Python and the Holy Grail»-ից մինչև «The Mighty», սկսում ես լրիվ ուրիշ, ավելի գիտակ աչքով դիտել:
Leopold von Sacher-Masoch, "Venus in Furs"/Леопольд фон Захер-Мазох, "Венера в Мехах" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Ընդհանրապես, 19-րդ դարի գրականությունն, ըստ իս, ամենասարսափելին է թե՛ լեզվի ու ոճի, թե՛ պարունակության առումով: Եթե ինչ-որ մեկը կցանկանա հակաճառել, թող վերցնի Բալզակի ու Մոպասանի մի քանի աշխատանք, կարդա, ձեռքը դնի սրտին ու ասի, ինչ է մտածում դրա մասին:
Այո, 19-րդ դարի գրականության մեծ մասն իրենից Բոկաչչոյի «Դեկամերոնի» պատմությունների նովելիզացիաներ էր ներկայացնում: Ու Մազոխի գրչի տակից էլ քիչ նման «չարաճճի պատմություններ» չեն, որ դուրս են եկել: Բայց «Venus in Furs»-ը՝ գիրքը, որ ծնեց ինչպես մազոխիզմ տերմինն, այնպես էլ ժամանակակից BDSM ֆետիշը, հանճարեղ ու նուրբ աշխատանք է, որն անհրաժեշտ է կարդալ:
Miguel de Cervantes, "The Ingenious Hidalgo Don Quixote of La Mancha"/Мигель де Сервантес, "Хитроумный идальго Дон Кихот Ламанчский" (կարդալ օնլայն, ռուսերեն՝ մաս առաջին | մաս երկրորդ)
Ժամանակակից գրքերի շարքում Միգել դե Սերվանտեսի magnum opus-ը՝ «բանտի այդ զավակը», որպես սատիրա կարող է առաջին հայացքից առանձնապես ուշադրություն չգրավել, թեև դեռ 17-րդ դարի սկզբին տպագրված այս ծերուկը ժամանակին իր ծանրության տակ թաղել է «ասպետական վեպերի» («կանացի դետեկտիվների» միջնադարյան համարժեքները) ամբողջ սերունդը: Ասենք՝ պատկերացրեք, որ մեկը մի բան գրի, որը թաղի «Twilight»-ն ու говночтиво-ի ամբողջ հարակից ավանդությունը:
Այլ կերպ ասած, խիստ հակացուցվում է մարդկանց, ում կարդացած գրքերից ամենաթարմը կամ 19-րդ դարից է, կամ էլ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Մյուս կողմից՝ գրեթե պարտադիր է ժամանակակից գրականության «վրա նստած» մարդու համար:

(հաջորդ մասը)

No comments:

Post a Comment