Երբևէ լսե՞լ եք ՉԹՕ-կրոնների մասին))) իսկ նրանք գոյություն ունեն: «Heaven’s Gate»-ի մասին հոդվածս կտեղափոխեմ այստեղ... որ ամեն անգամ այստեղ հղվեմ, երբ խոսքը գնա ախմախ, անիմաստ, աբսուրդ ու տարօրինակ հավատալիքներով մարդկանց մասին:
Նախնական գրառումն՝ այստեղ:
Այս սակավակյաց կրոնը հիմնադրել ու ղեկավարել են Մարշալ Էփլուայթն ու Բոննի Նիթլսը: Իր ամենաբազմամարդ պահին այն ուներ ամբողջ քառասուն հետևորդ:
Դրախտի Դարպասի օրինակի վրա կարող ենք տեսնել, թե ինչ ծայրահեղարտահայտումների կարող է հասնել կրոնն ու ինչ աբսուրդության՝ մարդկանց հավատալիքները:
Դրախտի Դարպասի անդամները հավատում էին, որ Երկիր մոլորակը շուտով վերամշակվելու է, մաքրվելու, վերակենդանացվելու, ու որ փրկվելու միակ հնարավորությունն այն արագ լքելն է: Նրանք հավատում էին, որ Երկիրը լքելու մի քանի ձև կա, որոնցից մեկն այն բավականաչափ ուժեղ ատելն էր.«Հնարավոր է՝ մեր հավատի փորձության մասն է կազմում այս աշխարհը, նույնիսկ մեր մարմինն ատելն այն աստիճանի, որ կարողանանք կամավոր լքել այն՝ առանց Հաջորդ Մակարդակի գոյության ապացույցի»:
Կրոնը հիմնադրվել է 70-ական թվականներին, երբ Մարշալ Էփլուայթը սրտային նոպայից հետո հայտարարեց, որ տեսիլք է ունեցել ու որ ինքն ու իր բուժքույր Բոննի Նիթլսն այն «Երկուսն» են, որոնց մասին խոսվում է Հայտնության 11:3-ում: Ինչպես մնացած նյուէյջերները, նրանք էլ համատեղում էին աստվածաշնչի գաղափարներն էվոլյուցիոն զարգացման ու գիտական ֆանտաստիկայի տարրերի հետ:
Կրոնական խմբի անդամները հրաժարվում էին իրենց նյութական կարողությունից ու ապրում խիստ ասկետիկ կյանքով. յոթ արական սեռի անդամներ, ներառյալ Էփլուայթը, Մեքսիկայում ինքնակամ ամորձատման ենթարկվեցին: Ամեն ինչ ընդհանուր էր՝ ներառյալ ինֆորմացիան. ոչ մեկը միայնակ մնալու իրավունք չուներ, ամենուրեք վերահսկիչ սարքեր էին, իսկ հեռախոսային խոսակցությունները պետք է լսվեին խմբի ուրիշ անդամի կողմից: Դրախտի Դարպասի անդամները մեծ տուն էին վարձել Կալիֆորնիայում, որտեղ ամեն անջատիչի, վարդակի, դարակի ու տարայի վրա գրված էր, թե ինչ է այն միացնում կամ պարունակում: Էփլուայթը դրա միջոցով փորձում էր նվազագույնի հասցնել կրոնի անդամների մտածողական պրոցեսները:
Խումբը ֆինանսավորում էր իր գործունեությունը... հաճախորդներին վեբ-դիզայներական ծառայություններ մատուցելով:
1997 թվականի մարտի 19-ին Մարշալ Էփլուայթը ձայնագրեց իր ուղերձը, որում հայտարարեց, որ մասսայական ինքնասպանությունը Երկիր մոլորակի էվակուացիայի միակ եղանակն է: Երբ Հեյլ-Բոփ գիսաստղն իր ամենապայծառ կետում էր մոլորակի նկատմամբ, Էփլուայթը համոզեց իր 38 հետևորդներին, որ դրա հետքով տիեզերանավ է շարժվում, որն իրենց կտանի «Նոր Մակարդակ»: Էփլուայթը համարում էր, որ ՉԹՕ-ն մահվանից հետո նրանց հոգիները կտանի մի մակարդակ, որը և՛ մարմնական է, և՛ հոգևոր:
1997 թվականի մարտի 26-ին Կալիֆորնիա նահանգի իրենց վարձած տանը գտնվեցին Դրախտի Դարպասի 38 անդամների ու նրանց առաջնորդ Մարշալ Էփլուայթի դիակները, որոնցից շատերը շոգից արդեն սկսել էին քայքայվել: Մեռելները պառկած էին իրենց անկողիններում՝ դեմքերն ու մարմինները ծածկած քառակուսի մանուշակագույն կտորով: 39-ն էլ նմանատիպ սև շապիկներով, սպորտային անդրավարտիքներով ու լրիվ նոր սև ու սպիտակ «Նայք Ուինդռաներ» սպորտային կոշիկներով էին: Ամեն մեկի գրպանում հինգ դոլլարանոց թղթադրամ էր՝ միջաստղային թռիչքի տոմսի փողը:
Ահա աղանդի ինիցիացիոն ժապավենը (անգլերեն, երկու մասով).
Ահա աղանդի ինիցիացիոն ժապավենը (անգլերեն, երկու մասով).
No comments:
Post a Comment