Ոչ, ֆոլկլյորի թեման «Herr Mannelig»-ով չավարտվեց: Այս անգամ տեղափոխվենք Ֆինլյանդիա, ու լսենք այս խիստ գեղեցիկ ֆոլկ-երգը.
Քանի որ ֆիններենի տրամաբանությունը լավ չեմ հասկանում, բառարանով թարգմանել չի ստացվի: Ստիպված կլինեմ հենվել բառերի անգլերեն թարգմանության վրա, որը հասանելի է խմբի պաշտոնական կայքում: Նախ՝ երգի բառերը ֆիններենով (էլի շատ գեղեցիկ են հնչում բնօրինակով, զարմանալիության աստիճանի գեղեցիկ).
Jo nyt jouvuin mie poloinen
jouvuin puulle pyörivälle
varvulle vapisevalle
jouvuin mie
poloinen lehelle liekkuvalle
Tuota tiiä mie en itsekkään
minkä tien otan etehen
juonen juostakseni
valihen
tiiä minkä tien otan etehen
Ennen osasi minun emoseni
ennen osasi tehä omenan
taisi emoni taimen istutella
ei osant tuota kasvatella
Mie kasvoin isotta ilman
kasvoin varsin vanhemmatta
korvessa miun kotini
majani
marjavarsilla on miun majani
Taiten taivas kirjaeltu
oikein tehty otavainen
miten lie elämä miulla
miten lie
elämä miulla mustakulmalla
Ennen osasi ...
Ennen osasi ...
Pani paikalle paikalle pahalle
pani pimeän pilven reunalle
koivun juurille juurille koville
yön syvänälle syksyiselle
Ennen osasi ...
Թարգմանություն.
Ողբ ինձ,
Ում ճակատագիրը դրել է գլորվող գերանի վրա,
Որը ճոճվող ճյուղի վրա է,
Որը դողացող տերևի վրա է:
Ես չգիտեմ, թե որ կողմ թեքվեմ,
Ինչ ուղղությամբ գնամ,
Որ ճանապարհը բռնեմ:
Մայրս իմ ծիլ տնկեց,
Բայց չկարողացավ այն աճեցնել
Ամպրոպաբեր ամպի ծայրին,
Սոճու կոշտ արմատներում,
Աշնան մութ գիշերը:
Թեև երկինքը կատարյալ են կառուցված,
Ու Մեծ Արջը ստեղծված է վարպետորեն,
Ի՞նչ իմ այս կյանքի մասին ասեմ՝
Կյանքը մեկի, ով այդքան գեղեցիկ չի:
Երկնքի ու Մեծ Արջի մասին հիշատակումները, հավանաբար, հղում են ֆիննական «Կալևալա» էպոսի սկզբին, որտեղ խոսում է, թե ինչպես է «սլացիկ երկնային կույս» Իլմաթարը ծնում Վեյնեմեյնենին: Դա առաջին դեպքը չի լինի, երբ Värttinä-ի բառերը հղվում են էպոսին:
Ընդհանրապես, շատ դեպրեսսիվ էպոս է «Կալևալան»: Տոլկիենի «Հուրինի զավակների» գլխավոր հերոսի պատմությունը նույնպես փոխառված է «Կալևալայի» Կուլերվո հերոսից, որը տուն վերադառնալիս մի աղջկա է իր սահնակը վերցնում, ու նրանք սիրով են զբաղվում: Տուն հասնելուց հետո նա իմանում է, որ աղջիկն իր քույրն է եղել:
Միանգամից միտքս եկավ Կուլերվոյի ողբը մոր համար.
Ողբ ինձ,
Իմ կյանքին՝ դաժան բախտով,
Իմ մայրն էլ է մահացել,
Նա, ով ինձ խնամում էր օրորոցում,
Ով իմ թախտին ոսկե ծածկ էր գործել,
Ինձ համար ճախարակ ու իլիկ էր պտտեցնում:
Նայե՛ք: Կուլերվոն այդտեղ չէր,
Երբ նրա մոր կյանքն ընդհատվեց:
Միգուցե լեռներում է մահացել
Ցրտից ու սովից...
Շարադրանքի նմանությունը, կարծում եմ, ակնհայտ է:
Երբ նա պարզում է, որ իր ամբողջ ընտանիքը մահացած է, մայրն էլ նրանց հետ, նա մոր հոգուց խորհուրդ է հարցնում: Մայրը նրան ասում է, որ վերցնի իր շանը, ու շունը նրան կտանի անտառ, որտեղ անտառային հավերժահարսերը կողջունեն հերոսին: Սակայն անտառում նա գտնում է միայն ինքնասպանություն գործած քրոջ մարմինը:
Կուլերվոն հարցնում է իր Ուկկո կախարդական թրին. ցանկանու՞մ ես խմել Կուլերվոյի արյունը: Թուրը համաձայն է. այն անտարբեր է, թե ում արյունն է խմում:
Կուլերվոն թուրը սայրով դեպի վերև խրում է հողի մեջ ու նետվում թրի վրա:
No comments:
Post a Comment