Ինչպես հայտնում են Mashable-ի կամռադներն ու ինչպես դեռ երեկ կանխատեսել էր ձեր ոչ այնքան խոնարհ ոչ այնքան ծառան, Facebook-ի ղեկավարությունը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հերքել է մարտի 15-ի հետ կապված խոսակցությունները: Ավելին, Mashable-ում հիշում են, որ հայտարարությունը տարածած սայտը հայտնի է նաև այլմոլորակայինների տիեզերանավերի հարձակման մասին ցնցող նորություններով:
Այլ կերպ ասած, մի եղեք միամիտ/հիմար, գոնե գրառման ոճին նայեք՝ ոնց որ ամերիկյան մարտաֆիլմի նախավերջին տեսարանը լինի: «Պետք է վերջ դնել այս խելագարությանը»: Պա՜հ:
Ու մեկ էլ, ամո՜թ, ամո՜թ հայկական Tert.am ռեսուրսին՝ միամտության, աղբյուրները չստուգելու ու մարդկանց շփոթեցնելու համար: Հազար ամոթ: Ձեր հոդվածը ձեզ ուտի: Վերջի ավելի ուշ ավելացրած «կռուտիտն»՝ առավել ևս:
Ընդհանրապես, իմաստ ունի ինտերնետային հայալեզու լրատուների «սև գիրք» կազմել ու դադարել դրանցից օգտվել: Երկու թեկնածու արդեն կա. Panarmenian-ը՝ էմոների դեմ բռնության շրջանում խոսքի/խղճի ու այլ պրեսսայի համար սուրբ ազատությունների դեմ հանցանքների, կողմնապահ/պրոպոգանդիստական տեղեկատվության համար, Tert.am-ը՝ անհավաստի ու չստուգված աղբյուրներից վերցված տեղեկատվություն հրատարակելու համար:
No comments:
Post a Comment