Ընդհանրապես, ոչ մի փիլիսոփայության ներկայացուցիչներ ինձ համար այնքան անտանելի չեն, որքան ուտոպիստները` լինեն դա թեոսոֆներ, կոմունիստներ թե մորականներ: Բացատրեմ. սկսում ես կառուցել քո ուտոպիան՝ կատարյալ հասարակությունը: Ու գտնվում են լիքը մարդիկ, ովքեր «իրենց անձնական շահը վեր են դասում վեհ գաղափարից», գտվնում են մարդիկ, ովքեր «դեռ չեն աճել այդ վեհ գաղափարի ամբողջ վեհությունը հասկանալու մակարդակի», մարդիկ, ովքեր ընդհանրապես գործ չունեն քո հասարակության մեջ: Ու, իհարկե, սեփական (ու քոնին հակասող) ուտոպիաներ ստեղծող լիքը մարդիկ: Ի՞նչ անել այդ բոլորին: Համակենտրոնացման ճամբարները լցնել: Վերացնել: Վերաբնակեցնել:
Շատերն այդքան նաիվորեն սիրում են պնդել, թե Հիտլերն աննորմալ էր կամ չար: Ոչ, նա «զոհաբերում էր փոքրը՝ հանուն մեծ նպատակի, հանուն միացյալ Գերմանիայի ու նորդիկ արիական ռասսայի ապագայի»: Հիտլերի միակ իսկական մեղքն ուտոպիստ լինելն էր: Իրենից բխող բոլոր հետևանքներով:
Ինչպես ասում են, «մի օր բարին կհաղթի չարին, ծնկի կիջեցնի ու գազանաբար կսպանի»: Իսկ ինչպես նշում է ԼաՎեյը, բարին ու չարը սովորաբար ընդամենը միջոց են թշնամիներին վերացնելն արդարացնելու համար:
Այլ կերպ ասած՝ ամեն մեկն իր գրքում հերոս է: Ու եթե քեզ ոչնչացնում են, դրանից ողբերգություն մի սարքիր. այդ բարին է, որ ինչ-որ կոնտեքստում, ինչ-որ մեկի գլխում հաղթում է չարին:
P.S. Լիքը թեոսոֆներ սա կարդալիս երևի ասացին՝ «Ապե նատուռի դու մեր հետ պռոբլեմ ունե՞ս, արա».
No comments:
Post a Comment