Կամ՝ «Զբոսանքներ Twilight-ի անտառներում», ա-լյա Ումբերտո Էկո:
Զգուշացնեմ, որ այս գրառման մեջ ժամանակակից գրականության որոշ ինչպես փաստացի, այնպես էլ պոտենցյալ ներկայացուցիչների նկատմամբ թարախս եմ արտահայտելու: Պոզիտիվ չսպասեք:
Քանի դեռ Նոր Հայաստան ՀԿ-ում մեր Հայ Երիտասարդ Ֆանտաստ Նացիոնալիստները (հետագա տեքստում՝ ՀԵՖՆ, չնայած hետագա տեքստում չեն էլ հիշատակվում) տքնում են, մեջբերում, «հայկական բարոյահայրենասիրական ֆենտեզիի» վրա, ավարտ մեջբերման (մի քանի ամիս տքնելու արդյունքը դարձել է, վերջին տվյալներով, 0 տող տեքստ, ինչն, ըստ էության, միակ կանխատեսելի արդյունքն էր), չեմ կարող երկար հակադրվել այդ ուղղությամբ չարախնդալու մղմանս:

Նախ՝ ժող, Լյովն անուն էր առաջարկում ձեր գլխավոր հերոսի համար: Բարոյական: Հայրենասիրական: Իսկական հայկական անուն: Արիական: «Արարար»: Ինչևէ, ես ինքս, ելնելով խորը համոզվածությունից, որ արդյունքը Սապկովսկիական Վարենիկիադա է լինելու, առաջարկում եմ կանգ առնել «Վարենիկի» վրա: Լավագույն դեպքում, որ մի փոքր ավելի հարազատ հնչի հայ ականջին՝ «Գաթա»:
Չմոռանանք, որ ոմն Անինա (Անի Հովհաննիսյան՝ ով, սեփական խոստովանությամբ, հայ քյառթու էստրադայի երգիչներից շատերի համար բառեր է գրում, մեկ այլ աղբյուր չի ամաչում՝ մանրամասնում է. Արազ Դարե՝ «Սև սպիտակ», Սիդնի «Նոր աշխարհ», Նարեկ Բավեյան՝ «Հասնելու եմ», Անի Քրիստի՝ «Չեմ կարող» և այլն) արդեն գրել է հայ ֆենտեզիի առաջին գիրքը՝ «Ֆիա» վերնագրով: Սեփական քերթվածքին այդ բարձր տիտղոսով հորջորջած հեղինակը երևի կարդալ այնքան էլ չի սիրում: Հայ առաջին ֆենտեզիին ամենամոտ բանը, որ ես կարդացել եմ, Մարիետա Շահինյանի «Հեքիաթ երկու քույրերի ու կախարդական Շողակն աշխարհի մասին» վիպակն է, ու ես էլի չեմ համարձակվի պնդել, թե այն առաջինն է:
Հեղինակի պնդմամբ, նա իրեն հենց ֆենտեզիի ոճում է տեսնում: Ես նրա հետ համաձայն եմ: Երբ «դոմփեմ քեզ, քուչում ասեմ, որ լավ աղջիկ չես» տեսքի (լեզուս չի պտտվում այդ բառն ասել) տղան «երեք հազար՝ առանց մինետ» տեսքով աղջկան ասում է «կյանքս, սիրտս պոկեմ, քեզ տամ, հավերժ սիրեմ քեզ», դա ուրիշ ոչ մի գրական ժանր չի կարող ներել: Միայն ֆենտեզին: Բայց դա արդեն գլոբալ հայկական քյառթու էստրադայի, ոչ թե լոկալ Անինայի խնդիրն է:
Ինչի՞ մասին է Ֆիան: Խնդիրն իսկապես բարդ էր, քանի որ հեղինակը մի քանի տեղ հրաժարվել էր կրճատ ներկայացնել աշխատանքի սյուժեն (դե, հարցն իր դրվածքով արդեն սխալ էր, մնում էր մի հատ էլ ասեր, որ աղջիկը վերջում մահանում է): Բայց, ալելուիա, գտնվեց մի անոնս, որտեղ ասվում է (կարդալ դրամատիկ, բարակ ձայնիկով, պաթոսը հոսում է բոլոր ծակերից).
«Ադելան փորձում է կյանքում ամեն ինչ իդեալականացնել, և նրա երազանքն է կատարյալ աշխարհում ապրելը: Իսկ կատարյալ մոլորակի բնակիչ Ֆիան ցանկանում է գալ երկիր, որպեսզի կարողանա այնքան մեղք գործել, որ իր հոգին ոչնչացնեն»:
Ես արդեն վախենում եմ: Դու՞ք:)))
Վիզ եմ վերցնում նաև խոստովանել, որ փնտրտուքներիս ընթացքում պարզեցի, որ հանդիպած աղբյուրներում որպես Արազ Դարեի (մեռնեմ, թե գիտեմ՝ ով է) «Սև սպիտակ» երգի բառերի հեղինակ նշվում է ոչ թե Անի կամ Անինա Հովհաննիսյանն, այլ ինչ-որ Արմինե Բաղդասարյան: Որոշեցի, ցանկացած դեպքում, սիրտս պնդացնել, Riverside-ը պաուզա տալ ու լսել երգի բառերը: Արդյունքը.
ա) Ռաբիս էր իրականում, կամ էլ «երազներում լալիս» էստրադա:
բ) Բառերը՝ «սիրում եմ քեզ, քեզ սիրում եմ, կարոտում եմ քեզ» բլաբլաբլա: Ըստ դրա կարող եք դատել «Ֆիայի» մասին: Չնայած, ինչպես վերևում նշվեց, Անինան այս երգի հետ, փաստորեն, կապ չունի: Եթե նա, իհարկե, բացի Անի Հովհաննիսյան լինելուց Արմինե Բաղդասարյանն էլ չի:
Մյուս կողմից՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է հասկանում հեղինակը «մեղք» ասելով:

Հետո՝ ռուսալեզու բլոգոսֆերայում վաղուց պտտվում է «говнофентези»-ի հայտնաբերման մի տեստ, թող մեզ մոտ էլ լինի: Կարճ ասած՝ եթե պատրաստվում եք ֆենտեզի գրել (կամ արդեն գրում/գրել եք), կարդացեք հետևյալ պնդումները.
- Ձեր ստեղծագործության առաջին 50 էջում ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում:
- Ձեր գլխավոր հերոսը գյուղի զավակ է, բայց նրա ծնողներն անհայտ են:
- Գլխավոր հերոսը թագաժառանգ է, բայց ինքն էլ դրա մասին չի կասկածում:
- Ձեր ստեղծագործությունը երիտասարդ հերոսի մասին է, որը հասունանում է, անհնարին ունակություններ է ձեռք բերում ու, ի վերջո, հաղթում է սուպեր-պուպեր չար ձյաձյային:
- Ձեր ստեղծագործության մեջ գնում են աշխարհի ծայրը հին արտեֆակտի հետևից, որը կփրկի աշխարհը:
- Իսկ ի՞նչ կասեք արտեֆակտի մասին, որը կարող է այդ նույն աշխարհը կործանել:
- Ձեր գրքի սյուժեն «ընտրյալի» մասին հին գուշակության շուրջ է, որը կփրկի աշխարհը, հետն էլ մնացած բոլորին՝ առաջնորդելով բարու ուժերը:
- Ձեր ստեղծագործությունում կա գոնե մեկ հերոս, որի գոյության միակ նպատակը հանկարծակի հայտնվելն ու մնացած հերոսներին ինֆորմացիայով մատակարարելն է:
- Ձեր հերոսներից մեկն իրականում թաքնված աստված է:
- Գլխավոր, չար, սուպեր-պուպեր վատ ձյաձյան իրականում գաղտնի հանդիսանում է գլխավոր հերոսի հայրը (I am your father, Luke ծ.թ.):
- Ձեր աշխարհում իշխում է բարեհոգի արքան, որին քթից բռնած ման է տալիս չար կախարդը:
- «Մոռացկոտ կախարդ» արտահայտությունը նկարագրում է ձեր վեպի գոնե մեկ հերոսի:
- Իսկ ի՞նչ կասեք «հզոր, բայց դեբիլոտ ու բարեհոգի մարտիկի» մասին:
- Իսկ այնտեղ չկա՞ «իմաստուն, հանելուկային կախարդ, որը հրաժարվում է հերոսներին ամբողջությամբ հայտնել գործողությունների պլանն ինչ-որ սեփական, յուրահատուկ նկատառումներով»:
- Կանայք ձեր ստեղծագործության մեջ լիքը ժամանակ են ծախսում անհանգստանալով իրենց արտաքին տեսքի մասին, նամանավանդ երբ մոտակայքում տղամարդիկ են հայտնվում:
- Գոնե մի կին վեպի մեջ ներկա է միայն նրա համար, որ նրան սկզբում փախցնեն, իսկ հետո՝ փրկեն:
- Գոնե մի կին վեպի մեջ ներկա է միայն ֆեմինիզմի իդեալները ներկայացնելու համար:
- Գրքի միջի գոնե մի կնոջ նկատմամբ կիրառելի են «անճարակ խոհանոցային աղջիկ, որի ձեռքին ավելի շատ թավա է հարմար, քան թուր»:
- Իսկ ի՞նչ կասեք «անվախ կին-ռազմիկ, որին ավելի շատ թուր է սազում, քան թավա» խոսքերի մասին:
- Ձեր գրքի հերոսներից գոնե մեկին կարելի՞ է բնութագրել որպես «խստասիրտ դվարֆ»:
- Իսկ ի՞նչ կասեք կիսաէլֆի մասին, որը պատառոտվում է իր մարդկային ու էլֆային արյունների միջև:
- Իսկ դուք, որպես օրիգինալ քայլ, էլֆին ու դվարֆին անբաժան ընկերներ չե՞ք դարձրել:
- Բոլոր հերոսները, ում հասակը մեկուկես մետրից ցածր է, գոյություն ունեն միայն կատակերգական դերեր խաղալու համար:
- Դուք համոզված եք, որ նավերը պետք են միայն երկու նպատակների համար. ձկնորսության ու թալանի:
- Ձեզ հայտնի չի, թե երբ են սկսել դարման հյուսող գործիքներ օգտագործել:
- Ձեր վեպի համար նկարված քարտեզի վրա կան այնպիսի տեղեր, ինչպիսիք են «Այրված Հողերը», «Սարսափի Անտառը», «Հուսահատության Անապատը», կամ որևէ այլ բան, որ իր մեջ պարունակում է «Կործանում» բառը:
- Ձեր ստեղծագործության նախաբանն անհնարին է հասկանալ, մինչև ամբողջ գիրքը չկարդաս... ու այդ ժամանակ էլ երաշխավորված չի, որ կհասկանաս:
- Սա նախատեսված եռագրության առաջին գիրքն է:
- Իսկ ի՞նչ կասեք հնգա- ու տասնագրության մասին:
- Ձեր ստեղծագործությունն ավելի հաստ է, քան Նյու-Յորքյան հեռախոսագիրքը:
- Նախորդ գրքում ընդհանուր առմամբ ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դուք դա բացատրում եք նրանով, որ մինչև հանգուցալուծում դեռ շատ գրքեր կան:
- Դուք արդեն պրիկվելներ եք գրում դեռ չսկսած գրքային շարքերին:
- Ձեր անունը Ռոբերտ Ջորդան է, ու մինչև այս կետը դուք կեղտոտ շան նման ստում էիք:
- Պատմությունը հիմնված է արկածի վրա, որը դուք D&D-ով եք խաղացել:
- Ձեր ստեղծագործության մեջ հերոսներ կան, որոնք հեքիաթային աշխարհ են անցել իրականից:
- Ձեր գլխավոր հերոսներից գոնե մեկի անվան մեջ ապաթարց կա:
- Հիմնական գործող անձանցից գոնե մեկի անունը երեք վանկից զգալիորեն երկար է:
- Ձեզ տարօրինակ չի թվում, որ նույն փոքր, առանձնացած գյուղակի երկու բնակիչներից մեկին անվանել եք «Տիմ Ումբեր», իսկ երկրորդին՝ «Բելտուզալինտալ ալ'Գրինսկոկ»:
- Ձեր աշխարհում ապրում են օրկեր, էլֆեր, դվարֆեր ու կիսահասակներ (հոբբիթներ):
- Իսկ «օրկեններ» ու «դվարրովֆներ» ապրու՞մ են:
- Ձեր ռասսաներից մեկի անվանը նախորդում է «կիսա-» նախածանցը:
- Ձեր ստեղծագործության մասերից մեկում հերոսները ճանապարհը կրճատում են՝ իջնելով դվարֆների հին հանքահորերը:
- Դուք նկարագրում եք մարտական տեսարանները դրանք սիրելի RPG-ում խաղալուց հետո:
- Դուք կազմել եք բոլոր հիմնական հերոսների նկարագրությունները սիրելի RPG-ի պարամետրերից ելնելով:
- Դուք այդ գիրքը գրում եք «Wizards of the Coast» ընկերության պատվերով (Կնաակ, Սալվատորե, բռնվեք ծ.թ.):
- Պանդոկների գոյության միակ նպատակը ձեր ստեղծագործության մեջ հերոսներին կռվելու տեղ հատկացնելն է:
- Ձեզ թվում է, որ ամեն ինչ գիտեք ֆեոդալիզմի մասին, իսկ իրականում դա այդպես չէ:
- Հերոսները ժամանակի մեծ մասը զբաղված են այստեղ-այնտեղ-ետ ճանապարհորդելով:
- Ձեր հերոսներից մեկը կարող է մնացածին ինչ-որ բան պատմել, ինչը կօգնի նրանց ճանապարհորդության ընթացքում, բայց դա չի անի, քանի որ չի ուզում, որ նրանք պլանը վարի տան:
- Ձեր կախարդները կախարդանքներ են արտասանում, որոնց մեջ առանց դժվարության կարելի է ճանաչել «fireball»-ը կամ «lightning bolt»-ը:
- Դուք ձեր ստեղծագործության մեջ գոնե մեկ անգամ օգտագործվում է «մանա» տերմինը:
- Դուք օգտվում եք «թեփուկավոր օղազրահ» տերմինից:
- Ու Երկինքը ձեզ օգնական, եթե դուք օգտագործել եք «կյանքի միավորներ (hit points)» տերմինը:
- Ձեզ հայտնի չի, թե որքան են կշռում ոսկեդրամները:
- Դուք համոզված եք, որ ձին կարող է մի ամբողջ օր գալոպով վազել:
- Ձեր ստեղծագործության մեջ ինչ-որ մեկը. նախ երկու ժամ անընդմեջ կռվում է թշնամիների դեմ՝ թիթեղավոր զրահ հագած, հետո ևս չորս ժամ ձիու վրա սլանում է, ինչից հետո նրա ուժը պատում է գրգռված մատուցողուղուն նրբանկատորեն գայթակղել անկողնային զվարճանքների:
- Ձեր հերոսը կախարդական կացին, մուրճ, նիզակ կամ ինչ-որ այլ զենք ունի, որը նետելուց հետո տիրոջ մոտ է վերադառնում (բումերանգը հաշի՞վ է ծ.թ.):
- Ձեր գրքում ինչ-որ մեկին թափանցող ծակում են յաթաղանով:
- Ձեր գրքում ինչ-որ մեկին թափանցող ծակում են չնայած այն բանին, որ նա թիթեղավոր զրահ է հագած:
- Դուք համոզված եք, որ ոչ մի թուր հինգ կիլոգրամից ավել չի կշռում:
- Ձեր հերոսը սիրահարվում է անառիկ գեղեցկուհու, որին, ի վերջո, առնում է գրոհով:
- Ձեր ստեղծագործության մեջ կատակների մեծ մասը հիմնված է բառախաղի վրա:
- Ձեր հերոսը կարող է դիմանալ տասկիլոգրամանոց կվալդի բազում հարվածներ, բայց, ինչպես առաջ, վախենում է ձեռքում դանակ բռնած փխրուն աղջկանից:
- Դուք իսկապես համոզված եք, որ մահանալու համար մարդու կուրծքը մեկից ավելի նետ է պետք խրել:
- Դուք պատկերացում չունեք այն մասին, որ շոգեխաշած միսը մի քանի ժամ են պատրաստում, ու որ այն չի կարելի անվանել «եղածը բան չի, բայց ճանապարհին կուտվի»:
- Ձեր ստեղծագործության մեջ կան թափառական բարբարոսներ, որոնք տունդրայում են ապրում ու մեղրագինու տակառիկներն իրար հետևից «բկով են անում»:
- Դուք համոզված եք, որ «մեղրագինին» ընդամենը զվարճալի անուն է գարեջրի համար:
- Ձեր ստեղծագործության մեջ բազմաթիվ ռասսաներ կան, որոնցից ամեն մեկն ունի ուղիղ 1 պետություն, 1 տիրակալ, 1 կրոն:
- Ձեր աշխարհում մարդկանց առավել կազմակերպված ու մեծաքանակ խմբավորումը գողերի գիլդիան է:
- Գլխավոր չարագործը հավատարիմ ծառաներին մահապատժի է ենթարկում ամենափոքր զանցանքների համար:
- Դուք պատմում եք մարտիկների մասին, որոնք անընդհատ կռվի մեջ են ընկնում, բայց հետներն ամեն տեղ բարդ են քարշ տալիս, որը կռվել ընդհանրապես չգիտի, բայց հիանալի լյուտնյա է նվագում:
- «Սովորականը» ձեր աշխարհի պաշտոնական լեզուն է:
- Ձեր ստեղծագործության մեջ ամբողջ շրջակայքը լի է գերեզմաններով ու դամբարաններով, որոնք բերնեբերան լի են հնարավոր բոլոր տեսակների կախարդական արտեֆակտներով ու որոնք թալանել վերջին մի քանի հարյուր տարվա մեջ ոչ մեկի մտքով չի անցել:
- Ձեր ստեղծագործությունն ընդամենը «Մատանիների Տիրակալի» կրճատ վերապատմումն է:
- Իսկ այժմ նորից կարդացեք բոլոր կետերն ու այս անգամ ազնվորեն պատասխանեք:
Եթե պնդումներից հինգը և ավելին ճիշտ են ձեր ստեղծագործության համար, ապա ձեր ֆենտեզին քաք է:)))) ըստ տեստի հեղինակների:
Կատակը կատակ, իսկ այ «ինչի մասին չգրել ֆենտեզին» թեմայով սեփական մտքերիս ես հետագայում գրառում կնվիրեմ:
Իսկ Անինայի «Ֆիան» ես հավանաբար կգնեմ: Ինչպես կասեր մեծն կոմբինատորը՝ «на всякий случай»: Տեղյակ լինենք հայ... «ֆենտեզիից»: Մեկ էլ տեսար՝ մի օր Մալաթիայում վաճառողը սկսի գոռալ.
«Լա՜վ ֆենտեզիները, կիլոն երեքհարյուրով տամ: Թա՜րմ-թա՜րմ հայկական ֆենտեզիները»:
P.S. Եթե Անինան, բացի Անի Հովհաննիսյան ու Արմինե Բաղդասարյան լինելուց, նաև Չակ Նորիսն է, խնդրում եմ նրան չկորցնել հումորի զգացողությունն ու չսպանել նվաստ բլոգգերիս:
No comments:
Post a Comment