Monday, January 10, 2011

Սյուզաննայի պատմությունը (BBC Radio 4 FM, 1998-ի հունիս)

(Սյուզաննա Վերդալ ՄակԿալիստերը հարցազրույց է տալիս Քեյթ Սոնդերսին)
Աղբյուրն՝ այստեղ:
Ներողություն եմ խնդրում բառացի ու ոչ պոետիկ թարգմանությունների համար՝ ես պոեզիան չեմ կարողանում հայերեն թարգմանել:(
Մեկնաբան. Այժմ՝ «Դուք հավանաբար մտածում եք, որ այս երգը ձեր մասին է» հաղորդումն ու ճանապարհորդություն դեպի վաղ 60-ականների Մոնրեալ՝ հանդիպելու հմայիչ քանդակագործ Արմանդի հետ ամուսնացած երիտասարդ պարուհի  Սյուզաննայի հետ: Նա բիտնիկների ժամանակաշրջանի տասնյակ պոետների մուսան էր, բայց մեկի՝ Լեոնարդ Կոենի համար, նա յուրահատուկ էր:


Suzanne takes you down
to her place near the river
you can hear the boats go by
you can spend the night beside her
And you know she’s half crazy
Թարգմանություն.
Սյուզաննան քեզ տանում է
Գետի մոտի իր տեղը,
Դու կարող ես լսել, ինչպես են մոտովդ լողում նավակները,
Կարող ես գիշերն անց կացնել նրա կողքին,
Ու դու գիտես, որ նա կիսով չափ խենթ է...

Սյուզաննա. Բիտի բեմը հիասքանչ էր: Կենդանի ջազ էր հնչում, ու մենք պարզապես սրտներիս ուզածի չափով պարում էինք՝ քչով երջանիկ: Ի նկատի ունեմ՝ մենք ապրում էինք, մեծ մասամբ, մազից կախված վիճակում: Ինչևէ, միշտ այնքան զբաղմունք կար, եթե հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասած լինել: Գիտե՞ք, այնքան էներգիա, կիսվել ու ոգեշնչում կար, ու մաքուր, ազնիվ պահեր՝ շատ քիչ փողով կամ ընդհանրապես առանց փողի:
Սոնդերս. Հիշու՞մ եք, թե հենց երբ հանդիպեցիք Լեոնարդ Կոենին: Որտե՞ղ էիք այդ երեկոյան, հիշու՞մ եք:
Սյուզաննա. Դա երևի իմ ու Արմանդի հարաբերությունների, որոնք հիմնականում հիմնված էին պարային զույգ լինելու վրա,  սկսելուց մի քանի ամիս անց էր: Ու նա, իհարկե, դիտում էր, թե ինչպես ենք մենք պարում: Ու հետո ինձ Լեոնարդին ներկայացրեցին «Le Vieux Moulin»-ում, կարծում եմ՝ Արմանդի ներկայությամբ: Բայց մենք իրար հետ իսկապես մոտիկ հարաբերությունների անցանք, կարծում եմ, երեք կամ չորս տարի հետո:
Սոնդերս. Ուրեմն, Լեոնարդ Կոենը տեսավ ձեզ, երբ դուք փոքրիկ, սիրահարված աղջի՞կ էիք:
Սյուզաննա. Օ, լրիվ: Նրան այնպես խփեց ինձ նախ որպես երիտասարդ դպրոցական ու, ենթադրում եմ, արվեստագետ տեսնելը, հետո՝ ինչպես եմ դառնում Արմանդի սիրուհին ու, վերջապես, կինը: (ծիծաղում է)
Սոնդերս. Այդ դեպքում ե՞րբ սկսեց այն ընկերությունը, որը Լեոնարդ Կոենը նկարագրում է իր երգում:
Սյուզաննա. Լեոնարդի հետ, դա ավելի շատ տեղի ունեցավ 60-ականների սկզբին: Երբ ես այդ ժամանակ Արմանդից առանձնացած էի ապրում, գնացի ու շատ հետաքրքրվեցի առափնյա շրջանով: Սբ. Լոուրենս գետն ինձ համար յուրահատուկ պոետիզմ ու գեղեցկություն էր մարմնավորում, ու (ես) որոշեցի աղջկաս՝ Ջուլիի հետ այդտեղ ապրել: Լեոնարդն իմացավ իմ ապրած տեղի մասին՝ ծռմռված հատակով ու գետի պոետիկ տեսարանով, ու հաճախ էր ինձ տեսակցության գալիս: Մենք հաճախ էինք միասին թեյ խմում ու մանդարին-նարինջներ ուտում:

and she feeds you tea and oranges
that come all the way from China
And just when you mean to tell her
that you have no love to give her
then she gets you on her wavelength
and she lets the river answer
that you’ve always been her lover
Թարգմանություն.
...ու նա քեզ թեյ ու նարինջներ է հյուրասիրում,
Որոնք երկար ճանապարհ են անցել Չինաստանից,
Ու հենց որոշում ես ասել նրան,
Որ սեր չունես նրան տալու,
Նա քեզ իր հաճախականությանն է բերում
Ու թողնում է, որ գետը պատասխանի
Որ դու միշտ էլ իր սիրեկանն ես եղել...

Սոնդերս. Լեոնարդ Կոենն ավելի ուշ ասաց, որ բանաստեղծության ներածական մասը, որը հետո դարձավ «Suzanne» երգը, այն ժամանակվա պոետիկ պատմությունն էր, որն անց է կացրել 65-ի ամռանը:
Սյուզաննա. Մեր համատեղ ընկերներից մեկը մի անգամ իմ մոտ հիշատակեց, «Լսե՞լ ես հրաշալի բանաստեղծությունը, որը Լեոնարդը քո համար է գրել», կամ քո մասին, ու ես ասացի՝ ոչ, որովհետև ճանապարհորդելիս էի եղել ու դրա մասին տեղյակ չէի: Բայց հավանաբար այն Ջուդի Քոլինսի ուշադրությունը գրավեց, ով համոզեց Լեոնարդին բանաստեղծության հիման վրա երգ գրել:
Սոնդերս. Երբ դուք բանաստեղծության փոխարեն երգը լսեցիք, մտածեցի՞ք միանգամից՝ սա ես եմ:
Սյուզաննա. Օ, այո, միանշանակորեն: Դա ես էի: Ու դա դեռ ես եմ, այո:
Սոնդերս. Ու ի՞նչ մտածեցիք ձեր պատկերման մասին:
Սյուզաննա. Բավականին շոյված էի: Բայց ես պատկերված էի, կարծում եմ, տխուր երանգներով. ափսոս: Գիտե՞ք, չեմ կարծում, որ ես այդչափ տխուր էի, չնայած՝ միգուցե տխուր էի, ու նա զգում էր դա, իսկ ես՝ ոչ:
Սոնդերս. Նա գրում է «գիտես, որ նա կիսով չափ խենթ է, բայց հենց դրա համար էլ ուզում ես նրա կողքին լինել»: Նա ի նկատի ուներ կիսով չափ խենթացած տխրությունի՞ց, թե՞ պարզապես ինքնատիպ, բոհեմական: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ի նկատի ուներ:
Սյուզաննա. Դե, կարող է պատահել: Կիսով չափ խենթը կարող էր տխրություն պատկերել, բայց ես կարծում եմ՝ դա այն պատճառով էր, որ ես ստեղծագործ ընթացքի մեջ էի, ու պահերն այնքան ուժեղ էին, չնայած իմ սեփական վշտին, որը կարող էի ունենալ Արմանդից բաժանվելու «որտեղների» ու «ինչուների» կապակցությամբ: Այնքան ուրիշ հիանալի բաներ էին տեղի ունենում: Ակտիվիզմ կար: Ես շատ, շատ երիտասարդ տարիքից տեղյակ էի վերամշակումից ու, կարող եմ ասել, առաջատարներից էի, քանի որ գնում էի Փրկության Բանակ ու հին զգեստներ ու պարզապես կտոր էի վերցնում, ու լրիվ հիանալի բաներ սարքում դրանցից, որ ինքս հագնեմ ու երեխայիս հագցնեմ:
Սոնդերս. Սա նույնպես երգից է, բայց հետո նա ասում է՝ «հենց որոշում ես ասել նրան, որ սեր չունես նրան տալու, նա քեզ իր հաճախականությանն է բերում ու թողնում է, որ գետը պատասխանի, որ դու միշտ էլ իր սիրեկանն ես եղել...»: Ի՞նչ է սա նշանակում: Սա ձեր մոտիկության յուրահատուկ մակարդակի վերաբերյա՞լ է:
Սյուզաննա. Դե, կարծում եմ, գետը կյանքի գետն է, ու սբ. Լոուրենսի գետը, որ մենք կիսում էինք, որը կապեց մեզ իրար: Ու դա միություն էր: Հոգևոր միություն:

Now Suzanne takes your hand
and she leads you to the river
she is wearing rags and feathers
from Salvation Army counters
And the sun pours down like honey
on our lady of the harbour
And she shows you where to look
among the garbage and flowers
Թարգմանություն.
...Հիմա Սյուզաննան բռնում է քո ձեռքը
Ու տանում քեզ գետի մոտ,
Նա փալասներ ու փետուրներ է հագած,
Որոնք Փրկության Բանակի վաճառասեղաններից են,
Ու արևը մեղրի նման հոսում է
Նավահանգստի տիրուհու վրա,
Ու նա ցույց է տալիս քեզ, որտեղ փնտրես
Աղբի ու ծաղիկների մեջ...

Սյուզաննա. Նա ինձ ավելի շատ էր «ըմպում», քան ես երբևէ կարող էի ընկալել, եթե հասկանում եք ինչի մասին եմ խոսում: Ես այդ բոլոր պահերն ինքնըստինքյան էի համարում: Ես երբեմն պարզապես խոսում էի, ու նա պարզապես նստում էր, ժպտում ու այդ ամենը ներս քաշում, ու ես ոչ միշտ էի արձագանք ստանում, բայց զգում էի, որ այդ պահին իսկապես ինձ հետ է: Օրինակ՝ մենք քայլում էինք փողոցով, ու մեր կոշիկների չխկչխկոցը՝ նրա երկարաճիտներինն ու իմ կոշիկներինը, ասես համաձայնեցված լիներ: Դա դժվար է նկարագրել: Մենք գրեթե լսում էինք իրար մտքերը: Դա շատ, շատ յուրահատուկ էր:
Սոնդերս. Կարո՞ղ էիք նկարագրել մեկն այն տիպիկ երեկոներից, որ երգի գրվելու ընթացքում անց եք կացրել Լեոնարդ Կոենի հետ:
Սյուզաննա. Օ, այո: Ես միշտ մոմ էի վառում ու թեյ մատուցում, ու հետո մի քանի րոպե լռություն էր, հետո մենք խոսում էինք: Ու ես խոսում էի կյանքի ու պոեզիայի մասին, ու մենք մտքեր էինք փոխանակում:
Սոնդերս. Ուրեմն իսկապես թեյն ու նարինջնե՞րն էին, որ երգի մեջ են:
Սյուզաննա. Որոշակիորեն, շատ որոշակիորեն, ու մոմը, որը ես Անաստասիա էի անվանում, այդ մոմի լույսն ինձ համար Անաստասիա էր: Մի հարցրեք, թե ինչու: Դա պարզապես հոգևոր պահ էր, որը ես ունենում էի մոմը վառելու հետ կապված: Ու ես կարող եմ Լեոնարդի հետ այդ մասին խոսացած լինել կամ չլինել, հասկանու՞մ եք, ես այդ ժամանակ իսկապես աղոթում էի Քրիստոսին, Հիսուս Քրիստոսին ու սուրբ Ջոանին, ու դեռ շարունակում եմ:
Սոնդերս. Ու դա մի բան էր, որ դուք կիսու՞մ էիք, երկուսդ էլ:
Սյուզաննա. Այո, ու կարծում եմ՝ նա պահպանել է դա:

And Jesus was a sailor
when he walked upon the water
and he spent a long time watching
from his lonely wooden tower
and when he knew for certain
only drowning men could see him
he said All men will be sailors then
until the sea shall free them
but he himself was broken
long before the sky would open
forsaken, almost human
he sank beneath your wisdom like a stone
Թարգմանություն.
Ու Հիսուսը նավորդ էր,
Երբ քայլում էր ջրի վրայով,
Ու նա երկար ժամանակ անց կացրեց դիտելով
Իր միայնակ փայտե աշտարակից,
Ու երբ արդեն հաստատ գիտեր,
Որ միայն խեղդվող մարդիկ են իրեն տեսնում,
Նա ասաց՝ բոլոր մարդիկ նավորդներ պիտի լինեն,
Քանի ծովը նրանց չազատագրի:
Բայցն նա ինքը փշրվեց
Ավելի շուտ, քան երկինքը կբացվեր,
Լքված, գրեթե մարդկային,
Նա քարի պես խորտակվեց ձեր իմաստության ներքո...

Սոնդերս. Նրանից հետո, ինչ դուք լսեցիք այս շատ անձնական երգը, ե՞րբ հանդիպեցիք Լեոնարդ Կոենին, ու ինչպե՞ս փոխվեցին ձեր հարաբերությունները, եթե ընդհանրապես փոխվեցին:
Սյուզաննա. Փոխվեցին: Երգի թողարկումից հետո նա մեծ աստղ ու երգահան դարձավ: Չգիտեմ, գիտեք դա, թե չգիտեք՝ կարծում եմ, բանը նրանում էր, որ նրան առաջ գնաց որպես երգահան: Ժամանակի հետ մեր հարաբերությունները փոխվեցին: Ես ճանապարհորդեցի, գնացի ԱՄՆ, ու մենք տեսնվում էինք, հանդիպում էինք: Օրինակ՝ Մինեապոլիսում. այնտեղ նա համերգ էր տալիս, տեսավ ինձ կուլիսների երևում ու շատ գեղեցիկ ընդունեց: «Օ, Սյուզաննա, դու ինձ չքնաղ երգ ես նվիրել»: Ու դա քաղցր պահ էր: Բայց հետո մի քանի դառնաքաղցր պահեր եղան, որոնք ես հավանաբար չէի ցանկանա բացահայտել հենց հիմա:
Սոնդերս. Դուք զգու՞մ եք, որ երգից հետո հեռացաք իրարից:
Սյուզաննա. Այո, ու այնքան էլ չեմ հասկանում: Ես հավատարիմ մնացի արվեստին հանուն արվեստի, բայց նա առաջ շարժվեց, ու ես հավատարիմ մնացի նպատակին, ինչպիսին այն կար ի սկզբանե: Ու, կարծում եմ, որ չգիտեմ՝ դա վախեցնում էր նրան, թե ամաչեցնում կամ անհարմարության զգացողություն ներշնչում:
Սոնդերս. Երգը հոգիների հանդիպելու մասին է: Բառերն անձնական են, շատ, շատ անձնական:
Սյուզաննա. Հենց այդպես:
Սոնդերս. Ինձ թվում է՝ շատ տխուր է, որ հոգիները հեռացան իրարից:
Սյուզաննա. Այո, համաձայն եմ ու կարծում եմ, որ հենց նյութական ուժերն են, որ անում են սա մեծագույն սիրեկաններից շատերի հետ: (ծիծաղում է)
Սոնդերս. Ուրեմն կասեի՞ք, որ ինչ-որ կերպ, հոգևոր իմաստով, դուք ինչ-որ մակարդակի մեծագույն սիրեկաններ էիք:
Սյուզաննա. Օ, այո, այո, չեմ հապաղի այդ մասին ասել, բացարձակապես: Ինչպես ասում եմ, կարող եք նայել մարդուն, ու այդ պահը հավերժական է ու դա մեր՝ իմ ու Լեոնարդի կիսած հպումներից ամենախորն է, հավատացեք:
Սոնդերս. Ձեզանից ինչ-որ մեկը երբևէ փորձե՞լ է դա մի մակարդակ առաջ տանել ու դարձնել ֆիզիկապես ավել անձնական կամ սիրեկաններ դառնալ: Ձեզանից որևէ մեկը ցանկացե՞լ է:
Սյուզաննա. Այո, նա փորձեց, Լեոնարդի կողմից, նա փորձեց: Մի անգամ, երբ նա այցելում էր Մոնրեալը, ես նրան կարճ ժամանակով տեսա հյուրանոցում ու դա շատ, շատ հիանալի, երջանիկ պահ էր, քանի որ նա իր մեծ հաջողության ճանապարհին էր: Ու հնարավորություն կար իրար հետ անձնական պահ ունենալ, ու ես մերժեցի:

And you want to travel with her
and you want to travel blind
and you know that she will trust you
for you’ve touched her perfect body
with your mind
Թարգմանություն.
... Ու դու ցանկանում ես գնալ նրա հետ,
Ու դու ցանկանում ես գնալ կուրորեն,
Ու դու գիտես, որ նա կվստահի քեզ,
Քանզի դու քո մտքով կպել ես նրա կատարյալ մարմնին...

Սոնդերս. Ձեզ երբևէ բարկացնու՞մ է այն փաստը, որ նա, եթե կուզեք, ձեզանից «կթել» է ամբողջ գեղարվեստական ոգեշնչումն ու առաջ շարժվել, ձեզանից գեղեցիկ բան ստեղծելով: Դուք գրեթե կարող եք ասել, որ երգը դուք եք ստեղծել:
Սյուզաննա. Կարող է պատահել, բայց կարծում եմ՝ բոլոր պոետներն էլ դա անում են: Պոետները, երբ տեսիլք կամ պատկեր ունեն, իհարկե, օգտագործում են այն: Դա իրենց նյութն է: Պետք է դա անես, ու դա օգտագործված լինելու հետ ոչ մի կապ չունի այդ պահին: Դա նույնիսկ գոյություն չունի: Հետո եղածը Լեոնարդի հետ ընկերներ չմնալն ու պատճառը չիմանալը չէր: Ահա թե ինչու հիվանդագին զգացողություն ու տխրություն կային, որոնք սկզբում բացակայում էին: Հիմա բառերը որոշ առումով ավելի են իմաստավորված, քանի որ ինչ-որ հեռացվածության զգացողություն կա երգից, որը հիմա լսում եմ, որն այն ժամանակ չէի լսում: Բան հասկացա՞ք:
Սոնդերս. Այո, անշուշտ: Ես պատրաստվում էի ասել, որ նա գրեթե ձեր հանդիսատեսն էր:
Սյուզաննա. Ճիշտ է, բացարձակապես: Ասես արդեն դիտորդ լինես, ոչ թե մասնակից:
Սոնդերս. Լեոնարդ Կոենը վերջերս երգը նկարագրեց որպես լավագույնն իր ողջ կարիերայի ընթացքում: Նա նմանեցրեց այն 1982 թվականի «Շատո Լյո Տուրի»՝ գինու լավ շշի: Ի՞նչ նշանակություն ունի այդ երգը ձեր համա հիմա, երբ ետ եք նայում նրան: Երբևէ լսու՞մ եք այն:
Սյուզաննա. Վերջերս՝ ոչ: Մի փոքր դառնաքաղցր զգացողություն կա, որ իմ մոտ պահպանվել է: Կարծում եմ՝ ես կարոտում եմ այն պարզ ժամանակները, որ ապրել ու կիսել ենք: Չեմ ցանկանում նվնվան լինել այդ առումով, բայց մենք ինչ-որ առումով գնացել ենք տարբեր ճանապարհներով ու կորցրել կապն իրար հետ, ու իմ ամենասիրելի ընկերներից մի քանիսը լքել են այս մոլորակն ու գնացել այլ ոլորտներ: Ու երբեմն շատ իրական նոստալգիկ զգացողություն կա Մոնրեալի ու այդ հրաշալի ժամանակի նկատմամբ:
Սոնդերս. Փաստորեն, դա գրեթե դարձել է ձեր երիտասարդության խորհրդանիշը:
Սյուզաննա. Օհ, լրիվ, ու մեզանից շատերի համար, ինձ շատ թանկ է այդ ժամանակաշրջանը, շատ:

No comments:

Post a Comment