Փոքր Բիգհորնի ճակատամարտում ամերիկյան հրամանատար Ջորջ Արմստրոնգ Կաստերը որոշեց չսպասել հնդկացիների ու ամերիկյան հիմնական զորքի բախմանը: Նա որոշեց կիրառել տարածված մարտական հնարք՝ հարձակվել հնդկացիների գյուղի վրա, սպանել ու գերի վերցնել հնդկացիների կանանց ու երեխաներին, որպեսզի հնդկացիների զորքը ստիպված լինի բաժանվել մասերի՝ աղետը կանխելու համար:
Շաման Նստած Ցուլի կողմից ոգեշնչված ըստ տարբեր տվյալների 900-ից 1800 հնդկացի մարտիկները հարձակվեցին Կաստերի հեծելազորայինների վրա՝ 31 սպա, 566 զինվոր, 15 զինված քաղաքացի ու 35-40 հետախույզ կազմով:
Տարբեր պատճառներ են բերում Կաստերի պարտության համար. վատ հրացաններ, թվական գերակշռություն և այլն: Հետաքրքիր է՝ ինչ էր մտածում վերջինս, երբ զորքի մնացորդների հետ ամրացել էր բլրի վրա, որտեղ նույնիսկ բոլոր վիրավորների համար տեղ չկար:
Վերջին հարձակումն, ըստ հնդկացիների հետագա վկայությունների, տևեց «այնքան, որքան պետք է սոված մարդուն իր ճաշն ուտելու համար»: Ու հետո՝
Ինչ-որ տեղ «The Fountain»-ն է հիշեցնում: Ինչ-որ կողմից:
Ճակատամարտը գլխավորած հնդկացի առաջնորդներից մեկը՝ Խելագար Ձին, զինվորի կողմից մեջքին հասցված դանակի հարվածից մեռնելուց առաջ ասաց.
Ճակատամարտը գլխավորած հնդկացի առաջնորդներից մեկը՝ Խելագար Ձին, զինվորի կողմից մեջքին հասցված դանակի հարվածից մեռնելուց առաջ ասաց.
«Բարեկամ, ես քեզ չեմ մեղադրում սրա համար: Եթե լսեի քեզ, այս դժբախտությունն ինձ չէր պատահի: Ես թշնամի չէի սպիտակ մարդուն: Երբեմն իմ երիտասարդները հարձակվում էին իրենց թշնամի հնդկացիների վրա ու խլում նրանց պոնիները: Նրանք էլ նույնն ի պատասխան էին անում: Մենք բիզոն ունեինք ուտելու համար, նրա մորթին՝ հագուստի ու մեր վիգվամների համար: Մենք ռեզերվացիայում պարապության կյանքին, որտեղ մեզ հակապակ մեր կամքի էին քշում, նախընտրում էինք որսը: Երբեմն բավականաչափ ուտելու բան չէինք ունենում, ու մեզ չէին թողնում, որ որսի համար ռեզերվացիայից դուրս գանք: Մենք նախընտրում էինք ապրելու մեր ձևը: Մենք պետության համար ծախս չէինք: Մենք ուզում էինք խաղաղ ապրել, որ մեզ հանգիստ թողնեն: Ձմռանը զինվորներ ուղարկեցին, նրանք ավերեցին մեր գյուղերը: Նույն կերպ եկավ «Երկարահերը» (Կաստերը): Ասում են՝ մենք մորթել ենք նրան, բայց նա նույն բանը մեզ կաներ, եթե մենք չպաշտպանվեինք ու չկռվեինք մինչև վերջ: Մեր առաջին մղումն ունեցածներս հավաքելն ու փախչելն էր, բայց մենք այնքան փշրված էինք, որ ստիպված էինք կռվել: Դրանից հետո ես իմ մարդկանցից մի քանիսի հետ Տանգ գետով վեր գնացի ու խաղաղ ապրեցի: Բայց պետությունն ինձ հանգիստ չթողեց: Ի վերջո, ես վերադարձա Կարմիր Ամպի գործակալություն: Էլի ինձ չթողեցին լուռ մնալ: Ես հոգնել էի կռվելուց: Ես գնացի Բծավոր Պոչի գործակալություն ու խնդրեցի առաջնորդին ու իր գործակալին, որ թողնի ինձ խաղաղ ապրել: Ես գործակալի հետ այստեղ եկա, որ խոսեմ Մեծ Սպիտակ Առաջնորդի հետ, բայց ինձ թույլ չտվեցին: Նրանք փորձեցին կապկպել ինձ: Ես փորձեցի փախչել, ու զինվորն իր սվինը մեջս խրեց: Ես ամենն ասացի»:
P.S. Ու ընդհանրապես, միայն յանկիներն էին կարող «Նա, ով նստած է խելագար ձիու վրա» անունը «Խելագար Ձի» թարգմանել:(((
P.S. Ու ընդհանրապես, միայն յանկիներն էին կարող «Նա, ով նստած է խելագար ձիու վրա» անունը «Խելագար Ձի» թարգմանել:(((
No comments:
Post a Comment