Saturday, January 8, 2011

Գրեգ Բրաուն, կամ՝ երբ փողոցներում սկսում են տարօրինակ բաներ տեղի ունենալ

Գրեգ Բրաունը նկարիչ է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքից: Ձախ կողմում դուք տեսնում եք նրա նկարներից մեկը: Ուշադիր նայեք: Տղան, պատուհանը, ձկնորսական կարթն իսկական չեն:
Այո, Գրեգ Բրաունը նկարում է պատերի վրա՝ «trompe l'oeil» ոճում: Ու նրա նկարների հերոսները երբեմն... մի փոքր տարօրինակ զբաղմունքներ ունեն: Պատկերացրեք՝ գեր տնային տնտեսուհին վզկապով զբոսանքի է հանել... ձկնկուլ:
Կամ՝ պատուհանից երևում է, թե ինչպես է մեկը կտրում վերելակի ճոպանը: Կամ՝ թալանչիները տանիքով փախչում են բանկից:
Քաղաքի ոստիկանները մի անգամ չի, որ ահազանգի պատասխալելով հայտնաբերել են, որ մեղավորը... Բրաունի հերթական նկարն է:
Այլ կերպ ասած՝ դեմք տիպ է:
Գրեգ Բրաունի ստեղծագործություններին, ինչպես շատ ուրիշ բաների, ծանոթացել հոգեբանության ներածական «Invitation to Psychology» (հեղինակներ՝ Rachel G. Ragland, Burt Saxon) գրքից:
Հետաքրքրե՞ց: Այստեղ կարող եք տեսնել հեղինակի մի քանի այլ աշխատանքներ, բայց նկարներն այնքան էլ հաջող չեն: Ու նկարազարդումների քարտեզը: Իսկ պաշտոնական կայքում ամեն ինչ շատ ավելի մռութ վիճակում է: Ընտրեք Պալո Ալտոյի սերիան (մնացածն էլ կարող եք նայել, բայց այս մեկն իմ սիրելին է):
Բարի վիրտուալ զբոսանք Պալո Ալտոյի փողոցներով՝ յուղաներկից բնակիչների մեջ:

3 comments:

Manana said...

վաաայ, հրաշք ա, ինձ էս տարի պատանկարչությունը մի տեսակ ոնց որ ուզում ա տանի :)))

Armenian Atheist said...

Շատ լավն ա :love

Իսկ պատերի վրա նկարչության արվեստում իմ սիրելի գործը բրիտանացի գրաֆիտիստ Բենքսիի էս աշխատանքն ա.
Smileys

:troll

Բայանդուր Պողոսյան said...

Հա, Բենքսին ավելի թինեյջերականից դեպի արտհաուս գնացող ուղղության ներկայացուցիչ է, ավելի գաղափարական:
Բրաունը փախած կոնտրկուլտուրիստ է:

Post a Comment