Mamba Black-ի հետ թղթակցությունը կարծես թե կանոնավոր տեսք է ստանում:)
Naichinge-Ru,
Ուղղում եմ նոր հարցերս.
1. Միշտ շոշափվում է աղջիկների առաջին անգամի հարցը, բայց համոզված եմ, տղաներն էլ որոշ չափով վախեր ու անվստահություն կունենան առաջին անգամվա հետ կապված: Ինչ խորհուրդներ կարող ես տալ:
2. Ինչ ես կարծում, ինչ հիգիենայի պարագաներ արժի ունենալ ձեռքի տակ:
3. Հայաստանում ընդունված է, որ առաջին ամուսնական գիշերը պահպանականեր չեն օգտագործում: Արդյոք դա ինչ-որ կապ ունի առաջին անգամվա հետ, թե ուղղակի «ադաթ է»: Ուղղակի ոչ հակաբեղմնավորիչներ են օգտագործում, ոչ էլ ուրիշ միջոցներ:
4. Անընդհատ ասում են, որ կանանց բարդ է հեշտանքի հասցնելը եւ շատ քչերն են ունակ դրան: Իրականում այդպես է, թե ոչ: Եւ եթե այո, ապա ինչու են կանայք ընդհանրապես սեքսով զբաղվում:
Mamba Black
Բարև, Mamba Black: Պատասխանեմ հարցերիդ.
1. Տղամարդկանց «առաջին անգամվա» խնդիրները հիմնականում կապված են ինչպես սեռական վախերի, այնպես էլ անինքնավստահության հետ: Արդյունքում հնարավոր է ինչպես էրեկցիայի բացակայություն, այնպես էլ վաղաժամկետ սերմնաժայթքում. «American Pie»-ում Ջիմի ու Նադյայի պատմությունը քեզ օրինակ:Կարող եմ տալ երեք «չ»-երի խորհուրդը, որն ավելի լավ կլինի՝ ցանկացած տղամարդ հիշի, անկախ սեռական փորձի քանակից. չշտապել, չանհանգստանալ, չհուզվել «պատահարներից»: Ու աղջիկն էլ, ավելի լավ կլինի, որ հասուն վերաբերմունք ցույց տա, նույնիսկ եթե ինչ-որ բան այն չլինի: Ոչինչ տղամարդու այնքան ցավոտ չի խփի, ինչքան ծաղրը կամ վիրավորանքն էրեկցիայի բացակայության ժամանակ կամ վաղաժամ սերմնաժայթքումից հետո:
2. Թղթե/բամբակե անձեռոցիկներ, սրբիչ: Անձեռոցիկների հետ զգույշ, եթե աղջկա առաջին անգամն է. նրանք սովորություն ունեն կպնել մակարդվող արյան պատճառով: Ոչ մի սինթետիկա, ոչ մի ներկված մատերիալ, ոչ մի սպիրտ, ոչ մի օճառ:
3. Առանձնապես «հայկական ամուսնական առաջին գիշերների» մասնագետ չլինելով, չեմ կարող ասել վստահորեն, բայց կարծում եմ՝ պատճառը հակաբեղմնավորիչներից օգտվելու կուլտուրայի բացակայությունն է: Մյուս կողմից՝ աղջկա հեշտոցի ներսն առաջին անգամը բավականին զգայուն է, ու կարող է ալերգիկ ռեակցիա տալ պահպանակներին:
4. Սուտ է: Նախ, «օրգազմի հասցնելն» իրենով սխալ արտահայտություն է: Կինն ինքը պետք է սովորի օրգազմի հասնել: Հարցը նրանում է, որ կանայք առնվազն երեք օրգազմի ձև ունեն՝ կլիտորի, g-կետի ու արգանդի վզիկի ստիմուլյացիայի հետևանքով: Իսկ մաստուրբացիայի ժամանակ, եթե նույնիսկ զբաղվում են մաստուրբացիայով, ուսումնասիրում են, սովորաբար, միայն մեկը՝ կլիտորայինը:
Այնպես որ, կանացի օրգազմն ու որքանով է հեշտ նրան հասնելը՝ շատ անհատական հարց է: Բավականաչափ առողջ ու ակտիվ սեռական կյանքով ապրող կանայք, որպես կանոն, օրգազմի հետ խնդիր չունեն: Նամանավանդ՝ լավ սիրեկանի դեպքում:
Բացի դրանից, բուն սեքսի ընթացքում կանայք մոտ չորս անգամ ավելի շատ հաճույք են ստանում, քան տղամարդիկ: Հետո՝ կանայք ի վիճակի են հաջորդական օրգազմի հասնել (ես լսել եմ դեպքերի մասին, երբ մինչև 11 օրգազմ է եղել իրար հետևից): Բավականաչափ լուրջ պատճառներ են սեքսով զբաղվելու համար, այդպես չէ՞:
Հետո, սեքսն, ընթացքի և օրգազմի հաճույքից բացի, բազմաթիվ այլ դրական կողմեր էլ ունի:
Ողջ եղեք:)
Հիշեցնեմ, որ կապի միջոցն ու հարցերը տալու կանոնների մասին կարող եք իմանալ շարքի առաջին գրառման մեջ: Շնորհակալություն ուշադրության համար:
No comments:
New comments are not allowed.