Wednesday, January 12, 2011

Արձագանքներ սեքսի մասին գրառմանը:)

Սեռական կյանքի մասին գրառումս արդեն երկու արձագանք ունի՝ բավականին արժեքավոր նկատողություններով: Այո, համաձայն եմ, բլոգային ֆորմատում նման հարց քննարկելում սկսնակ լինելու պատճառով հնարավոր են տարբեր լրջության բացթողումներ, կոնստրուկտիվ քննադատությունը ողջունվում է: Այժմ՝ արձագանքները.


Շնորհակալություն պատասխանների համար :))) Մեկնաբանությունները անջատելը նպատակահարմար չեմ կարող համարել: Հետաքրքրությունը քիչ կլինի, այցելունիերի թիվն էլ, ու այնքան էլ արդյունավետ չի այդպես շփվել: Գիտակցում եմ, որ գուցե որոշ սուբյեկտներ «լավ չպահեն» իրենց, համենայնդեպս, կարելի է հեռացնել այդ մեկնաբանությունները:

Շուտով ուրիշ հարցեր կուղարկեմ, կապված պատասխաններիդ հետ: Կրկին շնորհակալություն, լավ գործ ես բռնել:
Mamba Black

Ողջույն, Mamba Black,
Շատ առումներով համաձայն եմ ասածիդ հետ: Բայց մեկնաբանություններն անջատելն ունի մի քանի նպատակ՝ նախ, արձագանքներին առանձին բլոգային գրառումներ տրամադրելը, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, բլոգային մեկնաբանություններին ներկայումս գրեթե ոչ ոք չի հետևում: Երկրորդ նպատակը պատահական «ինքնաբացահայտումները» կանխելն էր: Իրենց «վատ պահողների» գրած մեկնաբանությունները դժվար չի ջնջել:
Նշեմ, որ հարցերը մի փոքր ընդհանուր էին, դրա համար էլ չստացվեց սպառիչ պատասխաններ տալ. օրինակ, միայն էրոգեն զոնաների մասին կարելի է ամբողջ գրքեր գրել: Իսկ չափազանց երկար բլոգային գրառումները նույնպես գրեթե ոչ ոք չի կարդում:
Շնորհակալություն արձագանքի համար, սպասում եմ հետագա հարցերի:)
Բայանդուր:

Հարգելի՛ Բայանդուր,

Հուսով եմ՝ դեմ չեք, որ հարցի փոխարեն մեկնաբանություն եմ գրում Mamba Black-ին տրված Ձեր պատասխանի վերաբերյալ: Ուզեցա մեկնաբանությունը թողնել անմիջապես comment box-ում, բայց քանի որ այն անջատված էր տվյալ պոստի համար, որոշեցի մեյլով գրել: Ինքներդ որոշեք՝ կտեղադրեք այս նամակը Ձեր բլոգում, թե ոչ: Ես դեմ չեմ:

Նախ կցանկանայի նշել, որ սեքսում առհասարակ ամեն ինչ ինդիվիդուալ է, այդ իսկ պատճառով դրա մասին խոսելիս գերադասելի է որքան հնարավոր է խուսափել միանշանակ պնդումներից: Խոսքս մասնավորապես վերաբերում է հետևյալ հատվածին.

....Մնացած առումներով՝ թուլանալ ու վայելել: Ցավը երկար չի տևում, ու հաճույքն ավելի ուժեղ է, երբ մեջը մի կաթիլ ցավ է լուծված)))

Նախ սկսենք հարցի ֆիզիկական կողմից. սեփական փորձից եմ ասում՝ ինձ մոտ ցավն այնքան ուժեղ էր, որ տևեց ոչ միայն առաջին սեքսի ամբողջ ընթացքում, այլև դրանից հետո ևս մի 3 օր (պարզապես, առանց սեքս անելու). ավելին՝ դրանից նույնիսկ երկար ժամանակ անց ունեցած սեռական ակտը ևս կարող է ցավոտ լինել: Ամենացավոտն իհարկե հենց կուսաթաղանթի պատռվելու պահն է, բայց դրանից հետո էլ ցավն իրեն բավական զգացնել է տալիս, ինչը պատճառ է դառնում ոչ միայն առանց այդ էլ եղած հոգեբանական և ֆիզիկական լարվածության  ավելացման, այլև ֆիզիկապես բթացնում է սեռական օրգանների զգայունակությունը, ու գրեթե ոչինչ չես զգում: Թեթևակի հաճույք է պատճառում թերևս միայն առնանդամի բավական խորը ներթափանցումը, երբ այն հասնում է արգանդին: Ի դեպ, արգանդի վզիկը չափազանց զգայուն տեղ է շատ կանանց մոտ... Ինչևէ, արդյունքում միակ հաճելի հիշողությունները մնում են սեռական ակտից առաջ նախերգանքը և կատարվածի հուզական կողմը:

Ասածս չի նշանակում, որ բոլոր կույս աղջիկները պետք է ահուսարսափով սպասեն ԱՅԴ օրվան: Ո՛չ: Ինչպես Դուք եք նշել, Բայանդուր, քիչ չեն նաև նրանք, ովքեր առհասարակ ոչ ցավ են զգում, ոչ էլ արնահոսություն է լինում: Կրկնեմ՝ ամեն ինչ իդնդիվիդուալ է, չես իմանա, մինչև ինքդ չփորձես:

Հիմա անդրադառնամ հարցի հոգեբանական կողմին. հեշտ է ասել՝ թուլացեք և վայելեք, բայց մեծամասամբ շատ, ՇԱՏ դժվար է անել: Սա, ինչպես նաև վերոգրյալը հաշվի առնելով, կցանկանայի մի քանի գործնական խորհուրդներ տալ ապագա դեֆլորատորներին, այսինքն՝ այն տղամարդկանց և ոչ միայն, ովքեր պատրաստվում են ինչ-որ ժամանակ կուսությունից զրկել որևէ աղջկա՝

1) Հանկարծակիի մի բերեք կույսին՝ սեքսի ձեր առաջարկով և անմիջապես գործի անցնելով: Նախ խոսեք դրա մասին կույսի հետ, քննարկեք և որոշեք, ապա նրա համաձայնությունը ստանալով, որի մասին դուք պետք է ենթադրեք գիտակցաբար ասված «այո՛»-ից և ոչ թե, օրինակ, սեքսի մասին գրգռիչ խոսակցության կամ «ձեռ-մեռ գցելու» հետևանքով թաց տռուսիկից, նոր անցեք բուն «գործին»:

2) Սեռական ակտի ժամանակ և հետո հարցրեք կուսազրկվողին, թե արդո՞ք ցավում է, շարունակու՞մ է ցավել, շա՞տ է ցավում, արդյո՞ք ցանկություն կա շարունակելու. առաջին 3 հարցերին դրական և վերջինին բացասական պատասխան ստանալու դեպքում մոռացեք եսասիրությունը, խղճացեք զուգընկերուհուն և դադարեցրեք սեքսը, առնվազն՝ առնանդամի՝ հեշտոց ներթափանցելու մասով:

3) Եթե դուք ձեզ համարում եք նույնիսկ սեքս-մաստեր, սեքս-գուրու, սեքս-մեքենա, մի խոսքով՝ չափազանց փորձառու, ամենագետ, սեքսի պրոֆեսոր, եթե նույնիսկ պրոֆեսիոնալ պոռնո դերասան եք, ապա այնուամենայնիվ վստահ մի՛ք եղեք, որ դուք գտել եք կլիտորը: Փնտրե՛ք այն: :D

Եղեք առողջ և հաջողակ:

Ստորագրելու ցանկություն չունեմ:

ՀԳ Բայանդուր, սեռական կյանքին նվիրված շարքի պոստերի վերջում հղում թողեք այդ շարքի Ձեր առաջին գրառմանը, որտեղ կանոններն եք ասում, կամ գոնե հիշեցրեք Ձեր մեյլը:

Ոչ միայն կտեղադրեմ, այլ նաև կհամաձայնեմ քննադատության հետ ու շնորհակալություն կհայտնեմ արժեքավոր տեղեկությունների համար)))

Հետևելով երկրորդ մեկնաբանության խորհրդին, հիշեցնեմ, որ հարց ու պատասխանի կանոններին ու կապի միջոցների մասին կարող եք իմանալ այս գրառումից:
Ողջ եղեք:

No comments:

Post a Comment