Sunday, January 9, 2011

Ապատեղեկատվություն. «Ֆեյսբուքը փակվում է մարտի 15-ին» (Facebook Shutting Down March 15, 2011)

Ինտերնետում ահավոր մեծ արագությամբ տարածվում է, թե Facebook հասարակական ցանցը փակվում է այս տարվա մարտի 15-ին:
Ժողովուրդ, չհավատալ, մինչև 2012-ը, երբ ըստ որոշ մարդկանց ամեն ինչ է փակվում, նորմալ Facebook-ը երաշխավորված է: Հենց նոր կես միլլիարդ ֆինանսավորում ստացած ու կես միլլիարդ օգտագործող ունեցող սոցիալական ցանցն ինչպես ծաղկել էր, այնպես էլ շարունակում է ծաղկել:
Այ, այսպիսի հոդվածները խայտառակում են ռեսպուբլիկան: Այլ կերպ ասած, լրիվ կեղծ են: Իսկ այ, այսպիսիք (հլա աղբյուրի հեղինակությանը նայեք) խելքին մոտ են:
Ինչևէ, ամեն բլոգգեր, այս թեմայով անգլերեն գրելով, հաշվի առնելով, թե թեման ինչ viral է խփել, տրաֆիկի բում ունենալու մեծ հնարավորություն ունի:
Ընդհանրապես, մատն ինտերնետի պուլսի վրա պահելը լավ բան է: Ափսոս՝ հայալեզու ինտերնետում այդ պուլսը չափելու գործիք չկա:(((

No comments:

Post a Comment