Thursday, January 6, 2011

Arturo Pérez-Reverte, "Club Dumas"/John Bunyan, "The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come"

Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա Ակումբը» եթե նույնիսկ չեք կարդացել, Ռոման Պոլանսկու «Իններորդ Դարպասը» ֆիլմը պետք է որ ձեզ ծանոթ լինի: Եթե ոչ, ապա անպայման կարդացեք գիրքը, հետո դիտեք ֆիլմը:

Արդյո՞ք շատերի մտքով կանցներ, որ «De Umbrarum Regni Novem Portis» («Խավարի Թագավորության Իննը Դռներ») երևակայական գիրքը, բացի տարոյի քարտերին ուղղակի հղումներից, ծաղրում է... Ջոն Բանյանի «The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come» («Ուխտավորի Անցումն Այս Աշխարհից Այն Մեկը, Որը Դեռ Պիտի Գա»): Ֆիլմում դա, իհարկե, շատ ավելի ակնհայտ է երևում: Ես կասեի՝ ցինիզմի աստիճանի ակնհայտ:

Ցանկացած դեպքում, եկեք համեմատենք գրքերի միջի գրավյուրաները: «De Umbrarum Regni...»-ի գրավյուրաներին (ու թեթև, կարելի է ասել, լամերա-կուսաթաղանթային անալիզին) կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ այժմ՝ գրավյուրաներ Բանյանից.
Այլ կերպ ասած, սրանք երկու գրքեր են՝ երկու ուխտավորների մասին: Միայն թե մեկը փնտրում է Երկնային Քաղաքը, իսկ մյուսը՝ Խավարի Թագավորությունը:
Ցանկացած դեպքում, ինչպես ասում է Ռևերտեն «Դյումա Ակումբի» վերջում, ամեն մեկը ստանում է այն Սատանային, որին արժանի է:

No comments:

Post a Comment