Իհարկե, որոշ մարդիկ ինձ արդեն սկսել են մեղադրել, թե բլոգի վիճակագրության առաջ ավելի շատ ժամանակ եմ անց կացնում, քան հենց բլոգի առաջ, բայց դե դա էլ կարևոր է (տեսնելու համար, թե որ քոնթենթն է առավել էֆեկտիվ ու շարունակել նույն էշն առաջ քշել): Բայց վիճակագրությունը երբեմն նաև որոշ կուրիոզներ է մատուցում (ինքը բնավ ոչ վիճակագրական քոնթենթի հիմք դառնալով):
Ուրեմն՝ ի՞նչ են փնտրում մարդիկ, որ դուրս են գալիս իմ բլոգի վրա:
- Առաջին տեղում «գերհոգնածությունն» է: Ի՞նչ կարող եմ ասել: Գերհոգնածներ՝ բարի գալուստ իմ բլոգ:
- «բայանդուր պողոսյան»: Դե, առաջին (ու հազվագյուտներից մեկը) ադեկվատ փնտրումը: Հավանաբար զգալի մասն ազգականներս են, որոնց մեջ երբեմն-երբեմն սկսել են բամբասել բլոգիցս: Ես սպառնացել եմ շարունակելու դեպքում ավելի հաճախ նրանց անդրադառնալ:)))
- «songoffall blogspot»: Սա երևի ընկերներս են: Կամ այլ ծանոթներ:
- «sirayin toxer»՝ հուսով եմ, որ իմ այստեղ տեղադրածը ոչ մեկին որպես «սիրային SMS» չի գնա: Տխուր կլիներ ոգեշնչել մարդկանց, որոնցից, մեղմ ասած, հետ եմ տալիս:
- «երաժշտության մասին». ներիր ինձ, տեր հայր, մեղանչել եմ: Երաժշտության առումով բլոգս բավականին թերանում է, քանի որ մեծ մասամբ այս թեմայով ֆորումում եմ գրում: Միգուցե և ուղղվեմ:
- «զվարճալի պատմություն» փնտրողը, ենթադրում եմ, նայեց բլոգի դիզայնին ու հասկացավ, որ գուգլն իրեն խաբել է:
- «sպungi games sպungi». այդ խոտից ես էլ եմ ուզում)))))))))
- «songoffall, blogspot» տե՛ս տող 3: Հավանաբար՝ պակաս ծանոթ ու պակաս բառադի ծանոթներ:
- «բուդդիզմ», դե հա, տեղ-տեղ անդրադառնում եմ, բայց ոչ այն հասանելիության մակարդակի, որ պետք լինի միջին վիճակագրական բուդդիզմով հետաքրքրվող հային:
- «գեյ». պատկերացնում եմ՝ ինչքան է հիասթափվել ինտերնետում գեյ փնտրած ու փոխարենն ինձ ռաստված մարդը)))
Ու, ինչպես կարելի է գուշակել, ամենաշատ կարդացված գրառումս «Գերհոգնածությունն» է: Ադեկվատ չի, բայց ինձ հետ կապված ի՞նչն է ադեկվատ)))
P.S. Այս ամիս 750 դիտումները դեկտեմբերից գրեթե երկու անգամ արագ հավաքվեցին: Ի՞նչ կարող եմ ասել: Շնորհակալություն)))
No comments:
Post a Comment