Wednesday, January 12, 2011

Մեր մանկության կինոն. նոմինացիաներ

Լյովի Facebook-ում արած «իդեալական տղամարդ. ասիական տարբերակից» ոգեշնչված՝ որոշեցի գիշերվա կեսին մարզանք անել: Ու այս գրառումը գրել:
Ո՞վ փոքր ժամանակ չէր սիրում «կռիվ-կինո» նայել: Հետո գնալ ու սկսել մարզանք անել: Դե, երևի այդպիսի մարդիկ էլ կլինեն: Բայց ես սիրում էի: Ու հիմա ոչ միշտ եմ սիրում դա վերհիշել:)))
Այսպիսով, լավագույններից լավագույնները:

Ամենաթանկարժեք հատուկ էֆեկտները կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ Բրյուս Լին հաղթում է Չակ Նորիսին («Way of the Dragon» / «Վիշապի ուղին»).

Լավագույն մարտական տեսարանը (ԲՈԼՈՐ ժամանակների)՝ «Undefeatable» / «Անպարտելին».

Ամենաժամանակակից ու հետաքրքիր գիտաֆանտաստիկ սերիալը. «StarTrek» / «Աստղային Ուղի» (զուգահեռ՝ «մարտարվեստների լավագույն վարպետ նոմինացիան» Ջեյմս Թի Կիրկի համար).

Լավագույն ֆանտաստիկ մարտաֆիլմ՝ «Mortal Kombat» / «Մոտառ Կոմբատ».

Փոքրիկ բոնուս նախորդ ֆիլմի թեմայով, ու լավագույն սաունդտրեկի նոմինացիա.

Այնպես որ, մի զարմացեք. այս երկու դասականները լրիվ նորմալ կդիտվեին այդ ժամանակ.

(եթե ինչ-որ մեկն անծանոթ է կինեմատոգրաֆիկ սույն հրաշքներին, ապա խոսքը գնում է հնդկական «Սուպերմենի» ու թուրքական «Կորկուսուզի» մասին)

No comments:

Post a Comment