Այսօր բլոգներում. ինքնաթիռային վթար Իրանում, կրակոցներ Արիզոնայում, ջրհեղեղ Ավստրալիայում: Արտակ Կոլյանը խոսում է հայալեզու Անդրոիդ համակարգի ստեղծմանն աջակցելու մասին: Քիչ եք գրում, պարոնայք, քիչ եք գրում:(
Ընկերներիցս շատերը քննությունների են պատրաստվում. սեսսիա, պարոնայք, սեսսիա:
Ուսանողը մահանում ու ընկնում է դժոխք: Հարցնում են՝ ո՞ր դժոխքն ես ուզում, սովորակա՞ն, թե՞ ուսանողական: Ասում է՝ ուսանողական ամեն ինչից զզվել եմ, սովորականը գցեք: Մտնում է՝ տեսնում բարեր, ակումբներ, փարթիներ, թմրադեղեր, աղջիկներ, անվճար խմիչք... երեկոյան, երբ պառկում է քնելու, Սատանան մտնում է սենյակն ու քամակին մեխ խփում:
Մի քանի ամսից ուսանողի քամակի վրա տեղ չի մնում: Գնում է, դիմում ստորագրում, որ ուսանողական դժոխք տեղափոխեն:
Ուսանողական դժոխքում ամեն ինչ ավելի ճոխ է՝ ավելի լավ ակումբներ, ավելի մեծ փարթիներ, ավելի գեղեցիկ աղջիկներ: Երեկոյան... ոչ ոք չի գալիս:
Եվ այդպես՝ մինչև հունվար: Հունվարին Սատանան մտնում է ուսանողի սենյակը:
«Բարև, ուսանող»,- ասում է նա, մեջքի հետևից մի պարկ մեխ հանելով,- «սեսսիան սկսեց»:
Բարի սեսսիա ձեզ, քննություն հանձնողներ)))
Բարի սեսսիա ձեզ, քննություն հանձնողներ)))
1 comment:
Լավն էր :))))
Post a Comment