Սոնան խնդրել էր իր համար ընթերցացուցակ կազմել՝ այնպիսին, ինչպիսին ամառային արձակուրդներին են տալիս աշակերտներին: Ես այն այստեղ կտեղադրեմ. մեկ էլ տեսար՝ ինչ-որ մեկին էլ պետք եկավ:
Այսպիսով՝ հինգ գրքեր, որոնք ՊԱՐՏԱԴԻՐ է կարդալ (սկզբի համար).
Erlend Loe, "Naïve. Super"/Эрленд Лу, "Наивно. Супер" (կարդալ օնլայն, ռուսերեն)
«Ամեն մեկն, ով հեծանիվ է քշում,
իմ ընկերն է»:
Գերի Ֆիշեր
Կարդացածս ամենախելացի ու ամենապարզ գրքերից մեկը: Գրքի հենց սկզբում իր քսանականների կեսին հասած հերոսը կյանքի վերաիմաստավորման խնդրի հետ է բախվում:
Եկեք սյուժեի սփոյլերներ չանեմ: Միայն ասեմ, որ գիրքը գրված է ծայրահեղ պարզ լեզվով ու կարճ նախադասություններով: Ասես հերոսն, առավելագույնս խուսափելով բարդացումներից, փորձում է արձակվել խճճված կծիկը, որի մեջ հայտնվել է:
Daniel Keyes, "Flowers for Algernon"/Дэниел Киз, "Цветы для Элджернон" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Մեկն այն գրքերից, որոնց դեմ ինկվիզիցիոն պայքար է ընթանում ԱՄՆ-ում ու Կանադայում:
Թեման իսկապես ցավոտ է: Չարլին մտավոր հետամնաց է: Նրան ցավ չի պատճառում, որ իրեն անընդհատ ծաղրում են աշխատանքի տեղում:
Բայց բժիշկները լաբորատոր առնետ Ալջերնոնի վրա փորձ են կատարում, որը պետք է մեծացնի նրա մտավոր ունակությունները: Փորձը հաջողությամբ է ավարտվում: Ու բժիշկները որոշում են վերարտադրել փորձը մարդու՝ Չարլիի վրա:
Առնետի ու մարդու՝ Ալջերնոնի ու Չարլիի ճակատագրերն այժմ իրար հետ անբաժան կապված են:
Կհամարձակվեմ ասել՝ ամենահուզիչ գրքերից մեկն է, որ ես երբևէ կարդացել եմ:
Այս նովելլան հիմք է դարձել Camel խմբի լավագույն ալբոմներից մեկի ու իմ մականվան համար:
Ֆիլիպ Ռայադերը ֆիզիկապես ու հոգեպես հաշմված նկարիչ է, ով ապրում է ուելսյան մի լքված փարոսի մեջ: Այնտեղ նա կերակրում է սոված թռչուններին, վիրավորներին՝ բուժում:
Մի օր տեղացի աղջիկ Ֆրիթան նրա մոտ է բերում հրացանի կրակոցից վիրավորված ձյունե սագին:
Նրանց խնամքի ներքո սագի բուժվելուն ու ամրանալուն զուգահեռ ամրանում է նաև Ֆրիթայի ու Ռայադերի ընկերությունը:
Բայց ամեն թռչուն էլ մի օր թռչում է, վերջին անգամ պտույտ գործում հյուրընկալ տան վրա, ու հեռանում հավերժ:
Katherine Paterson, "Bridge to Terabithia" (գիրքը դժվար գտնվողներից է ու ռուսերեն, որքան գիտեմ, չի թարգմանվել. եթե չկարողացաք գտնել, դիմեք ինձ)
I wrote this book for my son David Lord Paterson
but after he read it he asked me to put Lisa's name
on this page as well, and so I do.
For David Paterson and Lisa Hill
Banzai.
Ամերիկյան հարավի հասարակ քաղաք, հասարակ աղքատ ընտանիք, հասարակ քույրեր, հասարակ ծնողներ: Հասարակ դպրոց՝ ոչ այնքան հասարակ ուսուցչուհի:
Ու մի ամբողջ կախարդական աշխարհ, որը սկսում է գետից այն կողմ: Տերաբիտիայի կախարդական թագավորությունը, որը հայտնաբերել են Ջեսն ու Լեսլին:
Hermann Hesse, "Demian: The Story of Emil Sinclair's Youth"/Герман Гессе, "Демиан: История юности, написанная Эмилем Синклером" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Այս վիպակը, որը կարելի էր որակել անգլերեն «disturbing» բառով (կապված այնտեղ շոշափվող խիստ սպեցիֆիկ ու ցավոտ թեմաների հետ), Հեսսեի կուռ շարադրանքի ու նյութը շոշափելու ինչ-որ բռի նրբության շնորհիվ լրիվ բնական է կարդացվում:
Գրքի շարադրանքը շատ հետաքրքիր է. սկիզբը, երբ հերոսն ինքը զոռով է ինքն իրեն քարշ տալիս կյանքով, կարդալու ընթացքում շունչս դուրս եկավ, այնքան ծանր էի կարդում: Երբ հերոսը կանգնում է ոտքերի վրա, սկսում ես թռչել նրա հետ միասին:
«Ախր ես ընդամենը ցանկանում էի ապրել նրանով, ինչ ինքն էր իմ միջից դուրս ձգտում:
Ինչու՞ էր դա այդքան դժվար»:
1 comment:
Post a Comment