Monday, January 10, 2011

Jean-Michel Jarre. շոու Հայաստանի Հանրապետության քսանամյակի առթիվ

Երեկ Արթուրի (Jarre) հետ խոսելիս միտք արտահայտվեց Ժան Միշել Ժառին կանչել ՀՀ քսանամյակի առթիվ Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալու: Չէ, ժողովուրդ, սա «երանի Ժառը գար» կարգի խոսակցություն չի: Այլ կերպ ասած, մենք պատրաստվում ենք դա կազմակերպել:
Ժառը, բացի բարձր մակարդակի երաժիշտ լինելուց, նաև ունիկալ շոուներ է կազմակերպում իր համերգների համար: Լազերային շոու, հրավառություն, ունիկալ ոճայնացված դեկորացիաներ... այլ կերպ ասած, սա քսանամյակն առավել նշանակալի ու նշանավոր դարձնելու հնարավորություն է:
Մոտակա ժամանակներս Ժառի համերգային շոուների ավելի լավ օրինակներ կտեղադրեմ, որ պատկերացնեք, թե ինչ է կանխատեսվում:
Քանի որ Արթուրը Ժառի ու հայ որոշ կազմակերպիչների հետ կապ ունի, մնում է համերգի ֆինանսական մասը: Որը կարելի է մարաթոնի սկզբունքով իրականացնել:
Ի՞նչ կասեք:)))

4 comments:

Arthur K. (JARRE) said...

Բայանդուր ջան, անչափ շնորհակալ եմ ԱՆԳԻՆ աջակցությանդ համար։

Իսկապես շատ թանկ եմ գնահատում արածդ ;)

Եթե տքնաջան աշխատենք ու մեր լավագույնը անենք բավական ռեալ կլինի։

Շատ եմ խնդրում, որ այս թեման կարդացողներն էլ հետագայում իրենց կողմից աջակցեն փրոմոթ անելով այս գրառումները։

Unknown said...

Համաձայն եմ, լավ միտք է, ես կուզեմ Ժառին տեսնեմ Հայաստանում :)

Bayandur Poghosyan said...

Artak Kolyan ուրեմն օգնիր տարածել: Այսօր մոբիլիզացնում ենք ռեսուրսներն ու քաղաքականություն մշակում, շուտով ակտիվ գործունեություն կսկսենք:

Unknown said...

Օգնեցի :)
http://ablog.gratun.am/2011/01/jean-michel-jarre.html

Post a Comment